ԿՏՐՈՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

21.03.2013 16:40

Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի ուղղումների և լրացումների փաթեթը և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է 2014թ.–ի հունվարի 1–ից վերացնել ավտոմեքենաների դիմապակիների վրա փակցվող ԱՊՊԱ կտրոնների առկայության պահանջը։

Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի` ընդունված ուղղումները հնարավորինս կհեշտացնեն պետական գրանցման և տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը, այդ գործընթացը կդարձնեն առավել թափանցիկ, ինչպես նաև իրավական լուծումներ կտան ոլորտում առկա խնդիրներին։

Ըստ ուղղումների և լրացումների փաթեթի` նախատեսվում է օրենքում հաստատել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան տեղեկատվական համակարգի օգնությամբ գտնել իրավախախտումները, ոչ թե տրանսպորտային միջոցների հաշվառման կամ գրանցման ժամանակ, կամ ելնելով ԱՊՊԱ կտրոնի առկայությունից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024