Կրեդիտ Ագրիկոլ թեմյով բոլոր նորությունները

«Կրեդիտ Ագրիկոլ» բանկը շահագրգռված է լինել ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում

30.09.2016 16:33

«Կրեդիտ Ագրիկոլ» բանկը շահագրգռված է լինել ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆրանսիական կապիտալի ներգրավման հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Կրեդիտ Ագրիկոլ» բանկը շահագրգռված է լինել ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024