կրկնակի թողարկում թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում. նախարար

04.10.2016 15:26

Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին իրականացնել եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշեց, որ ըստ այդ շուկայում ընդունված կանոնի` եվրոպարտատոմսեր թողարկող երկրներն իրականացնում են միանվագ վճարներ մինչև 2020–2021 թթ.–ը, ինչի կապակցությամբ սովորաբար իրականացվում է պարտատոմսերի վերաթողարկում, ինչը և անում է Հայաստանը։

«Մոտ ժամանակներում մեր առջև կանգնած չէ եվրոպարտատոմսերի թողարկման խնդիրը, ավելին, որ առաջիկա տարիներին` մինչև 2020–2021 թթ.–ը, մենք պետք է իրականացնենք հետևողական մարում ոչ մեծ գումարներով», – ասաց Արամյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում. նախարար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ