ՀԱՅԱՍՏԱՆ . ԾՐԱԳԻՐ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

01.10.2014 14:45

ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի անկախացման պահից մինչ օրս շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել, չորեքշաբթի ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսն առևտրային ֆինանսավորման համաժողովի ընթացքում:

«ՎԶԵԲ-ն ակտիվ աշխատում և օժանդակում է Հայաստանի տնտեսությանը, և Բանկի հիմնական գերակայություններից մեկը մասնավոր հատվածին օժանդակությունն է, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսին օժանդակությունը, այդ թվում` հայկական գործընկեր բանկերի միջոցով»,- ասել է Դևիսը:

Նա նշել է, որ ՎԶԵԲ-ն իր առջև խնդիր է դնում օգտագործել ՓՄՁ-ն որպես տնտեսական զարգացման խթան, ինչի համար անհրաժեշտ է ապահովել ֆինանսավորման հասանելիությունը, այդ թվում` ժամանակակից բանկային գործիքների միջոցով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ