ՀԱՅԱՍՏԱՆ ՌԵՍՈ թեմյով բոլոր նորությունները

«ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցում ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների թիվը գերազանցում է 2000-ը

13.08.2013 15:27

«ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցում ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների թիվը գերազանցում է 2000-ը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ապահովագրական ոլորտը կայացման բազում փուլեր է անցել, որոնց ընթացքում հաղթահարվել են շատ խնդիրներ, կիրառվել շուկային համապատասխան փոփոխություններ, մշակվել հաճախորդների գոհունակությանն ուղղված բացառիկ առաջարկներ և ծրագրեր, ձևավորվել մասնագիտական գիտելիքներին տիրապետող գործակալական խմբեր:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը, հանդիսանալով ՀՀ ապահովագրական շուկայի ամենադինամիկ զարգացող ընկերությունը, իր կարճաժամկետ, բայց բեղուն գործունեության ընթացքում գրանցել է բազում ձեռքբերումներ, որոնք «ՌԵՍՈ» հզոր ընտանիքի նպատակասլաց գործունեության արգասիքներն են:

«Այսօր կարող ենք ուրախությամբ փաստել ևս մեկ ձեռքբերման մասին. «ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցը շարունակում է մնալ ՀՀ ապահովագրական շուկայի ամենամեծն ու հզորը. մասնագիտական գիտելիքներով զինված և ապահովագրական շուկայի առանձնահատկություններին տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձ գործակալների թիվը գերազանցում է 2000-ը»,– նշված է «ՌԵՍՈ» ընկերության հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցում ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների թիվը գերազանցում է 2000-ը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024