Հայկական գործարար համաժողով թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

22.09.2021 21:57

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը ներդրումների ներհոսքի միջոցով, տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև՝ առաջին հերթին Ռուսաստանից, ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդական ձեռներեցության խթանումն ու աջակցությունը, երկխոսության նոր մակարդակի ստեղծումը ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024