ՀԵՌԱՀԱՐ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստանը Բանկը հեռահար սպասարկման ոլորտի ցուցանիշների աճ է գրանցել

14.07.2015 12:22

ՎՏԲ–Հայաստանը Բանկը հեռահար սպասարկման ոլորտի ցուցանիշների աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները և մի շարք ցուցանիշների աճ է գրանցել հեռահար սպասարկման ոլորտում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկում հեռահար սպասարկման ամենաշատ պահանջարկ վայելող ու տարածված ուղին Ինտերնետ-բանկինգն է, որի միջոցով կարելի է շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից քարտային, բանկային հաշիվներով իրականացնել առցանց գործարքներ, ձևակերպել/համալրել ավանդներ, մարել վարկեր, կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, փոխանցումներ բյուջե և այլն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվողների քանակը վերջին տարվա ընթացքում համարյա կրկնապատկվել է, իսկ համակարգով կատարվող գործարքների ծավալն աճել է 60%-ով: Ինտերնետ-բանկինգից զատ բանկը զարգացնում է նաև SMS-բանկինգ ծառայությունը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ճշտելու իրենց քարտային, բանկային հաշիվների մնացորդը, հաշիվներով կատարած գործարքները հաշվի ամեն մուտքի և ելքի վերաբերյալ ստացվող SMS-հաղորդագրությունների միջոցով: Ծառայության միջոցով կարելի է նաև իմանալ արտարժույթի փոխարժեքը, վարկերի մարման օրեր և այլն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստանը Բանկը հեռահար սպասարկման ոլորտի ցուցանիշների աճ է գրանցել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024