հերթագրում թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ը նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար

12.01.2018 13:57

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ը նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Եվ արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«EarlyOne բջջային հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապեսհերթագրվել Բանկի նախընտրած մասնաճյուղում` ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսում ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել Բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը և հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը` հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է Բանկ և մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին` ստանում է իր համարով կտրոն և սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկից նշում են նաև, որ նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակն, այլ նաև դարձնում է Բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: EarlyOne հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից Բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվողհաճախորդների թիվն աճում է օրեցօր` ընդհանուր առմամբ փոխելով Բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ը նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024