ՀՈԼԱՆԴԻԱ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

30.05.2014 14:10

Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը մասնակցելու է Հաագայում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Աճ, զբաղվածություն և անհավասարություն՝ բաժնեկցված բարեկեցության խթանման կարիքը», «Գլոբալ տնտեսական մարտահրավերները», «Անցումային էներգետիկայի մարտահրավերները» թեմաներով հարցերը:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը հանդիպելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ