ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը

15.05.2014 11:49

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական  համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական  համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Մայիսյան տոների ընթացքում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտերի 3-րդ կուրսի ուսանողները չորսօրյա ճանապարհորդություն ունեցան Հայաստանի հայտնի տեսարժան վայրերով: «Սա մեր համալսարանի ուսանողների առաջին արտագնա պրակտիկան էր», - նշեց խմբի ղեկավար, ՌՀՀ Կարիերայի կենտրոնի տնօրեն, ավագ դասախոս` Գագիկ Սուխուդյանը:

«Մեզ հաջողվեց այցելել շատ պատմական վայրեր, որոնք հանդիսանում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությունը: Դրանք են` XIII դ. կառուցված «Նորավանք» վանքային համալիրը` իր յուրահատուկ հարթաքանդակներով և աշխարհում միակ «Հայր Աստծո» տեսապատկերով, Քարահունջը, որն իրենից ներկայացնում է հնագույն գերեզմանատուն, իսկ գիտնականների կարծիքով` նաև աշխարհի ամենահին աստղադիտարանը, Սելիմյան քարավանատունը` Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած ճամփորդների ու առևտրականների հանգրվանը, Մետաքսե մեծ ճանապարհի մի մասը: Մենք եղանք նաև Նորատուս գյուղում գտնվող խաչքարերի ամենահին բացօթյա թանգարանում, ուր կարելի է հանդիպել դեռ V դարում կերտած հնագույն խաչքարը: Ուսանողների վրա մեծ տպավորություն է թողել նաև հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանն ու գերեզմանը, բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող հոյակերտ որմնանկարները, նրա անձնական իրերը, նրա խոսքն ու, ամենակարևորը, ձայնը, որն ուսանողները լսում էին առաջին անգամ: Նյութական տեսակետից սա բավականին լուրջ նախագիծ էր, քանի որ ճանապարհորդության էր մեկնել մի ամբողջ կուրս: Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկին այս հիշարժան ճանապարհորդությանը աջակցելու համար»,- ընդգծեց Գ.Սուխուդյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024