Մազմանյան մասնաճյուղ թեմյով բոլոր նորությունները

Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը

03.09.2021 11:27

Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝  մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024