ՄԱՆՈՒԿՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը» հայտնում է «Հայաստանի մանուկների հիմնադրամի» հետ իրականացված §Հակապլաստիկ¦ ծրագրի ավարտի մասին

11.07.2011 17:29

HSBC Բանկ Հայաստանը» հայտնում է  «Հայաստանի մանուկների հիմնադրամի» հետ իրականացված §Հակապլաստիկ¦ ծրագրի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. §Հայաստանի մանուկներ հիմնադրամի¦ և §Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի¦ համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում շաբաթ օրը` հուլիսի 9-ին, կայացավ շուրջ երկու տասնյակ երեխաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսը և զուգահեռ կայացած մրցանակաբաշխությունն ազդարարեց հիմնադրամի և բանկի` §Շրջակա միջավայրի պահպանություն և կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում¦ ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագրի ավարտը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու վերջինս պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծրագրի մեկնարկից` 2009 թվականից ի վեր, Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանայք արտադրել են վերաօգտագործվող` §Ճիշտ տոպրակներ¦, որոնք կոչված են փոխարինելու շուկայում առկա պոլիէթիլենային տոպրակները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը» հայտնում է «Հայաստանի մանուկների հիմնադրամի» հետ իրականացված §Հակապլաստիկ¦ ծրագրի ավարտի մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024