ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին կսպասարկեն «մեկ պատուհանի» սկզբունքով

18.04.2014 19:27

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին կսպասարկեն «մեկ պատուհանի» սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հնարավորություն կտա առավել բարձրացնելու սպասարկման որակը եւ մասնաճյուղերի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ:

Ինչպես նշված է բանկի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, դրա շնորհիվ բանկի մասնաճյուղերում ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումները կամ կոմունալ վճարումները կարելի է կատարել դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Սա հնարավորություն կտա  բանկի հաճախորդներին խնայել իրենց ժամանակը, իսկ սպասարկվելը` առավել հաճելի: Արդյունքում մի քանի անգամ կավելանա հաճախորդների սպասարկման արագությունը եւ կբարձրանա մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

«Բանկային համակարգում և ընդհանրապես բիզնեսում շատ կարևոր է սպասարկման արագությունը և հաճախորդի ժամանակի խնայումը: Այս նպատակով Բանկն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքի, որի շնորհիվ հաճախորդներն այլևս կարիք չունեն մեկ գործարքի համար տարբեր բաժիններ դիմել: «Մեկ պատուհանի» սկզբունքով են աշխատելու նաև առաջիկայում բացվող մեր մյուս մասնաճյուղերը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին կսպասարկեն «մեկ պատուհանի» սկզբունքով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024