Մուդիզ թեմյով բոլոր նորությունները

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշը դարձրել է «դրական»

12.03.2018 17:46

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշը դարձրել է «դրական»

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. 2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական», հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով  «Baa3»: Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշը դարձրել է «դրական»

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024