ՄՍՏԵՐ թեմյով բոլոր նորությունները

MasterCard–ը բարձրացնում է անդրսահմանային վճարումների սակագներն ավելի քան երկու անգամ

20.01.2015 11:53

MasterCard–ը բարձրացնում է անդրսահմանային վճարումների սակագներն ավելի քան երկու անգամ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. MasterCard միւազգային վճարային համակարգը բանկերին հայտնել է անդրսահմանային գործառնություններով բանկերից գանձվող կոմիսիոն վճարների կրկնկապատկման մասին։ Բացի այդ, փոփոխությունները կանդրադառնան նաև ներքաղաքական կանխիկացումների վրա, գրում է «Կոմերսանտը»։

Վճարային համակարգը բանկերին է ուղղել իր սակագների փոփոխման մասին հերթական իրազեկումը, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլից, թերթին պատմել են մի քանի բանկիրներ։ «Մենք ստացել ենք MasterCard–ի հերթական ամփոփագիրը, որում մեզ համար բազմաթիվ բացասական փոփոխություններ կան։ Հիմնականը` անդրսահմանային գործառնությունների մասով»,– ասում է բանկերից մեկի թոփ–մենեջերը։ Ըստ նրա, դրանց պրոցեսինգային արժեքն էմիտենտ–բանկերի համար աճել է առավել նկատելի` 2.3 անգամ, 0.175 տոկոսից մինչև 0.4 տոկոս մեկ գործառնության համար։ Իսկ եթե ռուսական բանկը սպասարկի արտասահմանյան բանկի թողարկած քարտ, ապա կոմիսիոն վճարն ավելի բարձր կլինի և կկազմի 0.5 տոկոս (աճը` 2,8 անգամ)։

Ի տարբերություն ներռուսական կանխիկացումների, որոնց պրոցեսինգը միջազգային վճարային համակարգերը փոխանցում են Վճարային քարտերի ազգային համակարգին, ՄՎՀ–ներն անդրսահմանային գործառնությունները շարունակում են ինքնուրույն իրականացնել։ Միաժամանակ, ՎՔԱՀ–ում նման գործառնությունների անցկացման մասին տեսանելի հեռանկարում խոսք չի գտնում։ Այսպիսով, ՄՎՀ–ներն անդրսահմանային գործառնությունների հատվածում մրցակցային առավելության հաշվին, ըստ էության, կկարողանան փոխհատուցել շահույթի այն մասը, որը կորցնում են ՎՔԱՀ–ներում պրոցեսինգի պարտադիր փոխանցումից, նշում է պարբերականը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on MasterCard–ը բարձրացնում է անդրսահմանային վճարումների սակագներն ավելի քան երկու անգամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024