ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67,9 մլն դոլար

29.06.2015 12:09

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են մոտ 67,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,2 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 532,56 դրամ և 8,65 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,6 մլն դոլար, 15,5 մլն եվրո և մոտ 177,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, 473,47 դրամ, 534,77 դրամ և 8,82 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67,9 մլն դոլար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024