ՇՔԱՆՇԱՆ թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանի ԿԲ ղեկավարին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» շքանշանով

20.03.2013 20:07

Ռուսաստանի ԿԲ ղեկավարին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 մատի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկի ղեկավար Սերգեյ Իգնատևին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնակն պորտալում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ պարգևին նա արժանացել է «հայրենական բանկային համակարգի զարգացման գործում ունեցած ծառայությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»։

2002 թվականից այս պաշտոնը զբաղեցրած Իգնատևը պաշտոնը կլքի հունիսի 23-ից ոչ ուշ։ Նրան հաջորդողը կղեկավարի Ռուսաստանի բանկը, որը միացել է Ֆինանսական շուկաների դաշնային ծառայությանը, և ԿԲ պատմության մեջ առաջին անգամ բացառիկ լիազորություններ կունենա։ Պուտինն առաջարկել է այս պաշտոնում նշանակել Էլվիրա Նաբիուլինային։ Պետդուման նրա թեկնածությունը կքննի մարտի 22-ին։--0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ռուսաստանի ԿԲ ղեկավարին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024