ՊԱՉՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները երրորդ եռամսյակում կրճատվել են 6,3 տոկոսով` դառնալով 23,6 մլրդ դրամ

26.11.2012 11:28

ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները երրորդ  եռամսյակում կրճատվել են 6,3 տոկոսով` դառնալով 23,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 23,6 մլրդ դրամ` երրորդ եռամսյակում կրճատվելով 6,3 տոկոսով:

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թվում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարն է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ն: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 7,3 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակում կրճատվելով 7,4 տոկոսով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում այս ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 31 տոկոսը:

Ըստ համախառն պարտավորությունների ծավալի` առաջատարների հնգյակում են նաև «Ռոսգոստրախ-Արմենիան»՝ ավելի քան 6,4 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների 27,2 տոկոսը), «Ռեսոն»՝ ավելի քան 3,1 մլրդ դրամով (համախառն պարտավորությունների 13,1տոկոս) «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 2,7  մլրդ դրամ (տեսակարար կշիռը` 11,7 տոկոս) և «Գարանտ-Լիմենսը»՝ ավելի քան  1,9  մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8,1 տոկոս):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները երրորդ եռամսյակում կրճատվել են 6,3 տոկոսով` դառնալով 23,6 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024