ՊԻՐԵԼԻ թեմյով բոլոր նորությունները

Pirelli–ի, որը մտադիր է ՀՁ ստեղծել Հայաստանում, բաժնետոմսերն իջել են 6%-ով` Goldman Sachs–ի և «Ռոսնեֆտի» կողմից հետաքրքրության մասին լուրերի հերքումից հետո

31.01.2014 11:27

Pirelli–ի, որը մտադիր է ՀՁ ստեղծել Հայաստանում, բաժնետոմսերն իջել են 6%-ով` Goldman Sachs–ի և «Ռոսնեֆտի» կողմից հետաքրքրության մասին լուրերի հերքումից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Իտալական անվադողեր արտադրող Pirelli ընկերության բաժնետոմսերը Միլանի ֆոնդային բորսայում էժանացել են 6,26 տոկոսով (Երևանի ժամանակով ժամը 19։48–ին) այն բանից հետո, երբ Pirelli–ի ղեկավար Մարկո Տրոնկետի Պրովերան հերքել է խոսակցություններն այն մասին, թե Goldman Sachs ներդրումային բանկն աշխատում է ընկերությանը ոչ հրապարակային կարգավիճակի տեղափոխելու գործարքի ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ–ն։

2013թ. դեկտեմբերի վերջին «Ռոսնեֆտը» հայտնեց, որ «Ռոսնեֆտ», «PirelliTyreRussia» և «Օյլ-Տեխնո» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր, որի պայմանների համաձայն` «Ռոսնեֆտը» հայտարարում է գործարանի առաջատար ներդրող և բաժնետեր լինելու մտադրության մասին, իսկ Pirelli–ին «Ռոսնեֆտի» հետ համատեղ կանցկացնի ուսումնասիրություններ և փորձարարա–կոնստրուկտորական մշակումներ նորարարական կաուչիկի արտադրության ոլորտում, բացի այդ Pirelli–ն պատրաստակամություն է հայտնել դառնալ վերջնական արտադրանքի գնորդ։

Նախօրեին Financial Times թերթի բլոգը` FT Alphaville–ը, տեղեկացրել էր, հղում անելով ստուգված աղբյուրներին, որ Goldman Sachs–ի` private equity ներդրումների հարցերով ստորաբաժանումն ու տնօրենների խորհրդի նախագահը, Pirelli–ի գործադիր տնօրեն Մ. Տրոնկետի Պրովերան ուսումնասիրում են Pirelli–ի սեփականության բարդ կառույցի «քանդման» տարբերակները` նպատակ ունենալով ընկերությունը դարձնել մասնավոր։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Pirelli–ի, որը մտադիր է ՀՁ ստեղծել Հայաստանում, բաժնետոմսերն իջել են 6%-ով` Goldman Sachs–ի և «Ռոսնեֆտի» կողմից հետաքրքրության մասին լուրերի հերքումից հետո

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024