30.11.2017 16:30
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքիվրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում հաճախորդները կարող են դիմել անհատական մենեջերիներին 24/7 ռեժիմում, որոնք կապահովեն բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված «Արտոնյալ» նոր փաթեթային առաջարկն իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով. ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին, Visa Platinum պրեմիում դասի քարտ, իրավաբան 24 ծառայություն, ճանապարհորդական ապահովագրություն, բանկային պահատեղեր (50% զեղչով), կոնսյերժ-ծառայություններ, մոբայլ բանկ ծառայություն, վարկավորման արտոնյալ պայմաններ», – հայտնում են բանկից։
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ