ՍՆԱՆԿԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ–ում սնանկացել է First National Bank of Crestview բանկը

19.01.2015 15:38

ԱՄՆ–ում սնանկացել է First National Bank of Crestview բանկը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. ԱՄՆ դրամական շրջանառության վերահսկման վարչությունը (OCC) հունվարի 16–ին դադարեցրել է First National Bank of Crestview–ի գործունեությունը (Ֆլորիդա նահանգ), նշվում է ԱՄՆ–ի դեպոզիտների ապահովագրման կորպորացիայի (FDIC) հաղորդագրության մեջ, հաղորդում է Vestifinance.ru–ն։

First NB–ն 2015թ.–ի սկզբին փակված առաջին բանկն է։

Այդ բանկի ակտիվներն ու դեպոզիտները, FDIC–ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, կփոխանցվեն Լուիզիանայում գործող First NBC Bank ֆինանսական հաստատությանը։ 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ First National Bank of Crestview–ի ակտիվները կազմել են մոտ 79,7 մլն դոլար, դեպոզիտների ծավալը` 78,6 մլն դոլար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ–ում սնանկացել է First National Bank of Crestview բանկը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ