ԱՄՆ–ում սնանկացել է First National Bank of Crestview բանկը

19.01.2015 15:38
ԱՄՆ–ում սնանկացել է First National Bank of Crestview բանկը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. ԱՄՆ դրամական շրջանառության վերահսկման վարչությունը (OCC) հունվարի 16–ին դադարեցրել է First National Bank of Crestview–ի գործունեությունը (Ֆլորիդա նահանգ), նշվում է ԱՄՆ–ի դեպոզիտների ապահովագրման կորպորացիայի (FDIC) հաղորդագրության մեջ, հաղորդում է Vestifinance.ru–ն։

First NB–ն 2015թ.–ի սկզբին փակված առաջին բանկն է։

Այդ բանկի ակտիվներն ու դեպոզիտները, FDIC–ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, կփոխանցվեն Լուիզիանայում գործող First NBC Bank ֆինանսական հաստատությանը։ 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ First National Bank of Crestview–ի ակտիվները կազմել են մոտ 79,7 մլն դոլար, դեպոզիտների ծավալը` 78,6 մլն դոլար։

Փակ ֆինանսական կազմակերպության դեպոզիտների սեփականատերերն ավտոմատ կերպով դառնում են First NBC Bank–ի ավանդատուներ,  իսկ FDIC–ն կշարունակի ապահովագրել նրանց հաշիվների միջոցները։

Կորպորացիայի գնահատականների համաձայն` բանկի սնանկության կապակցությամբ Դեպոզիտների ապահովագրման հիմնադրամի ծախսերը կկազմեն 4,4 մլն դոլար։

FDIC–ն ապահովագրում է մինչև 250 հազար դոլարի դեպոզիտներ։ Ապահովագրության համակարգում երրորդ եռամսյակի վերջում մասնակցել է 6589 բանկ և խնայողական հաստատություն։

Նախորդ տարի ԱՄՆ–ում գրանցվել է 2007թ.–ից հետո ֆինանսական կազմակերպությունների սնանկության ամենափոքր թիվը` 18, իսկ 2013թ.–ին սնանկ էր ճանաչվել 24 բանկ։  2007թ.–ին սնանկացել է ընդամենը երեք բանկ, այն դեպքում, երբ 2010թ.–ին ցուցանիշը հասել է գագաթնակետին` 157 ֆինանսական ինստիտուտ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև