ՍՈՒԽՈՎ թեմյով բոլոր նորությունները

«Բազել III»–ին անցնելը ՌԴ բանկերում կապիտալի բավարարության 0.5 տ.կ. կորստի է հանգեցրել

13.03.2014 12:40

«Բազել III»–ին անցնելը ՌԴ բանկերում կապիտալի բավարարության 0.5 տ.կ. կորստի է հանգեցրել

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն «Բազել III»–ի մոտեցումների ներդրումից ռուսական բանկերրի կապիտալի բավարարության նվազումը գնահատում է 0.5 տոկոսային կետ, ինչը համապատասխանում է կարգավորիչի ակնկալիքներին, «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ԿԲ փոխնախագահ Միխայիլ Սուխովը։

ՌԴ բանկերը հունվարի 1–ից կապիտալի բավարարության երեք նորմատիվները հաշվարկում են «Բազել III» կանոններով։ Համախառն կապիտալի (10%)  բավարարության նորմատիվին ավելացել են բազային կապիտալի (5%) և հիմնական կապիտալի բավարարությունը (5,5%, իսկ 2015 թվականից` 6%).

Կապիտալի բավարարության և լիկվիդայնության նորմատիվների հաշվարկման «Բազել III»–ի ավելի կոշտ մոտեցումները պետք է նվազեցնեն բանկային համակարգային ճգնաժամի ռիսկերը և բարելավեն հատվածի` ֆինանսական գլոբալ կաթվածների հետևանքներին դիմակայելու ընդունակությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Բազել III»–ին անցնելը ՌԴ բանկերում կապիտալի բավարարության 0.5 տ.կ. կորստի է հանգեցրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024