ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը շուրջ 25-45 տոկոս է կազմում. Ֆինանսների նախարարություն

11.12.2009 13:16

Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը շուրջ 25-45 տոկոս է կազմում. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը շուրջ 25-45 տոկոս է կազմում՝ կախված հաշվարկի կիրառվող մեթոդից, հինգշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես նշեց նախարարը, ՀՆԱ հանդեպ հարկային մուտքերի հարաբերակցության մեծացումը թույլ կտա որոշ չափով երկրում կրճատել ստվերային շրջանառությունը:

«ՀՀ 2010 թ.-ի պետբյուջեի համաձայն` նախատեսվում է 0,6 տոկոսով բարձրացնել ՀՆԱ հանդեպ հարկային մուտքերի հարաբերակցությունը՝ այն հասցնելով մինչև 17,7 տոկոսի, ինչն իր հերթին թույլ կտա ստվերային հատվածից պետբյուջե բերել լրացուցիչ 20-25 մլրդ դրամ»,- ասաց Դավթյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը շուրջ 25-45 տոկոս է կազմում. Ֆինանսների նախարարություն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024