Վերականգնման վարկերի բանկ թեմյով բոլոր նորությունները

Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր ՀՀ և ՎՎԲ միջև

19.07.2019 16:52

Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր ՀՀ և ՎՎԲ միջև

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև  ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար, իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր ՀՀ և ՎՎԲ միջև

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024