վերամշակում թեմյով բոլոր նորությունները

Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը (ՎԻԴԵՈ)

29.11.2018 15:30

Սյունիքում ընդլայնվում է  տեղական հումքի վերամշակումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասն ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որը օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար և ավելացվել են դազգահները։

«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, և այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները», – նշել է Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024