ՏԱՐՎԱ ՄԱՐԴ թեմյով բոլոր նորությունները

Բրիտանական Financial Times–ը տարվա մարդ է ճանաչել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիին

14.12.2012 19:20

Բրիտանական Financial Times–ը տարվա մարդ է ճանաչել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին  բրիտանական Financial Times–ի վարկածով տարվա մարդ է ճանաչվել, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Դրագին եվրոպական կարգավորիչի ղեկավար է դարձել մեկ տարի առաջ։

Թերթը Դրագիին տարվա մարդ է ճանաչել անցնող տարում եվրագոտու ճգնաժամում ունեցած դերի համար։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին  կենսական նշանակություն ունեցող դերակատարում են ունեցել։ Սակայն Դրագին այն գլխավոր հերոսն էր, ով «դրդում էր» կառավարությանն ու կենտրոնական բանկերին սատարել եվրոն փրկելու ուղղությամբ իրականացվող քայլերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Բրիտանական Financial Times–ը տարվա մարդ է ճանաչել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ