ՔՎՈՏԱ թեմյով բոլոր նորությունները

Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի քվոտայի` 98 մլն. SDR–ից մինչև 128.8 մլն բարձրացման մասին ԱՄՀ–ի որոշումը

17.04.2014 13:48

Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի քվոտայի` 98 մլն. SDR–ից մինչև 128.8 մլն բարձրացման մասին ԱՄՀ–ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՄՀ Կառավարիչների խորհրդի 2010 թ.–ի դեկտեմբերի 15–ի որոշումը` Հայաստանի քվոտայի` 98 մլն. SDR–ից մինչև 128.8 մլնի  բարձրացման մասին։

«Խոսքն այն մասին է, որ 2010 թ.–ին վերանայվել և բարձրացվել են ԱՄՀ–ի քվոտաների ծավալները, ինչն ավելի հստակ է արտացոլել միջազգային առևտրում ԱՄՀ անդամների կշիռը», – կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Սարգսյանը։

Փոխառությունների հատուկ իրավունքները (անգլ. Special Drawing Rights, SDR, SDRs) արհեստական ռեզերվային և վճարային միջոց է, որը թողարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Այն ունի միայն անկանխիկ ձև` բանկային հաշիվներում արված գրառումների տեսքով։ Թղթադրամներ չեն թողարկվում։ Ապրիլի 17–ի դրությամբ 1 SDR–ի փոխարժեքը կազմում է 1.5481 դոլար։–0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի քվոտայի` 98 մլն. SDR–ից մինչև 128.8 մլն բարձրացման մասին ԱՄՀ–ի որոշումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024