Օրգանական գյուղատնտեսական զարգացում թեմյով բոլոր նորությունները

Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

15.12.2017 18:05

Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունը և որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024