Fitch Rating թեմյով բոլոր նորությունները

Fitch-ը 2017 թ.-ին Հայաստանում վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում է ակնկալում

13.12.2016 13:08

Fitch-ը 2017 թ.-ին Հայաստանում վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային Fitch Ratings գործակալությունը 2017 թ.-ին ակնկալում է վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում, նշվում է գործակալության «ԱՊՀ-ի և Վրաստանի բանկեր. 2017 թ.-ի կանխատեսում» հաշվետվության մեջ (2017 Outlook: CIS and Georgian Banks):

«2015 թ.-ին վարկավորման 4 տոկոսանոց նվազմանը հետևեց 2016 թ.-ի 9 ամիսների 6 տոկոսանոց չափավոր աճը: 2017 թ.-ին ակնկալում ենք վարկերի պահանջարկի չափավոր աճ, ինչին կնպաստեն բարեհաջող մակրոտնտեսական միտումները, հայկական դրամի վրա ճնշման նվազումը և շուկայական տոկոսադրույքների նվազումը», - նշվում է հաշվետվության մեջ:

Միաժամանակ, Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ վարկային պորտֆելի աճը երկնիշ չի լինի: Դա պայմանավորված է ակտիվների թույլ որակով, դրամական փոխանցումների անկման հետևանքով տնային տնտեսությունների սպառման ցածր մակարդակով, ինչպես նաև ԿԲ-ի բարձր պահանջներով` կապված պարտադիր ամրագրման նորմատիվի հետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Fitch-ը 2017 թ.-ին Հայաստանում վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում է ակնկալում

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024