HSBS թեմյով բոլոր նորությունները

Էյչ-Էս-Բի-Սի-ն հաղթող է ճանաչվել GTR 2009-ի կողմից

15.03.2010 13:08

Էյչ-Էս-Բի-Սի-ն հաղթող է ճանաչվել GTR 2009-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի-ն երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնյան Global Trade Review (GTR) պարբերականի կողմից ճանաչվել է 2009 թվականի Առևտրի ֆինանսավորման Լավագույն Բանկն աշխարհում: Այս մասին տեղեկացվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկատվության, այս որոշումը կայացվել է 2009 թվականին, աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների կողմից ներկայացված քվեների, ինչպես նաև GTR-ի ընթերցողների շրջանում անցկացված առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատող ամենամյա հարցման արդյունքում:

«Մարտահրավերներով լի տարում Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակել է նվիրված մնալ հաճախորդների կարիքներին համապատասխան բանկային ծառայություններ տրամադրելու իր քաղաքականությանը` բազմաթիվ շուկաներում առևտրի ֆինանսավորման բնագավառում փորձառու և ուղղորդող խորհրդատվություն տրամադրելով իր հաճախորդներին և հնարավորություն ընձեռելով հաճախորդներին հիմնվել Էյչ-Էս-Բի-Սի-ի այս բնագավառում ունեցած համաշխարհային փորձառության վրա և օգտվել դրանից», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Էյչ-Էս-Բի-Սի-ն հաղթող է ճանաչվել GTR 2009-ի կողմից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024