PIN-ծածկագրեր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները ինքնուրույն կորոշեն իրենց քարտերի PIN-ծածկագրերը

05.04.2018 16:35

ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները ինքնուրույն կորոշեն իրենց քարտերի PIN-ծածկագրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր քարտ ստանալիս SMS-հաղորդագրությամբ քարտապաններին ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ինքնուրույն փոխարինեն ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների միջոցով և որոշեն PIN-ծածկագիր իրենց հայեցողությամբ: Նոր ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ փոխելով այն, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում՝ կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունը ստանալուց հետո հաճախորդը քարտի ակտիվացման և մշտական PIN-ծածկագիր որոշելու համար կատարում է հետևյալ գործողությունները.

Լրահոս
26.04.2024