Արդշինիվեստբանկը առաջատար է` վճարած հարկերի ծավալով

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինիվեստբանկն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով, ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով և զբաղեցնում է 16-րդը 300 խոշոր հարկատուների շարքում:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1,98 մլրդ դրամ:

«Սա արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակն է, որ բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է` վճարած հարկերի ծավալով: Չնայած ֆինանսական ճգնաժամն ազդել է ինչպես ողջ Հայաստանի տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա, Արդշինինվեստբանկը, բարեխղճորեն կատարելով իր հարկային պարտավորությունները, ձգտում է օգնել պետությանը բարդ ֆինանսատնտեսական պայմաններում սոցիալական ծրագրերի իրագործման հարցում», – հայտարարել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

2009թ. ինն ամիսների արդյունքներով՝ գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված մաքուր շահույթի ծավալով (1 528,9 մլն դրամ) և ընդհանուր կապիտալի մեծությամբ (26 659,9 մլն դրամ), երրորդը` ակտիվների (122 861,1 մլն դրամ) և ընդհանուր պարտավորությունների (96 201,2 մլն դրամ) ծավալով:
Արդշինինվեստբանկը Հայաստանի տարածքում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ ներկայացուցչություն Փարիզում:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն Արդշինինվեստբանկին շնորհել է Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշները՝ տեղական արժույթով ներդրումների համար, և Ba3 երկարաժամկետ ու Not Prime կարճաժամկետ վարկանիշները՝ արտարժույթով ներդրումների համար, ինչպես նաև «D-» («BFSR») ֆինանսական կայունության վարկանիշը:
2008թ.-ին բանկն արժանացել է ISO 9001: 2000 որակի վերահսկման համակարգի միջազգային հավաստագրին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img