Արդշինինվեստբանկն ակցիա է անցկացնում դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար

01.04.2014 13:41
Արդշինինվեստբանկն ակցիա է անցկացնում դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը ակցիա է անցկացնում դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար։ Ակցիան կտևի 3 ամիս` ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Ակցիայի շրջանակում Արդշինինվեստբանկում սպասարկվող Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 500-րդ հաճախորդ կստանա 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Արդշինինվեստբանկի ծառայություններից օգտվող հաճախորդներին որակյալ սպասարկման հետ մեկտեղ սպասվում են նաև հաճելի անակնկալներ: Քանի որ Բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցում իրականացնող հաճախորդներ, ապա մեկնարկող ակցիայի շրջանակներում մենք կունենանք նշված գումարը ստացող հաճախորդներ յուրաքանչյուր օր»,– նշել է Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը.

Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգեր՝ Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:

Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ–ն, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% և 9.4%:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև