«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մինչև 2010 թ.-ի վերջն ավարտել ողջ մասնաճյուղային ցանցի վերանորոգումը

30.10.2009 19:19
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մինչև 2010 թ.-ի վերջն ավարտել ողջ մասնաճյուղային ցանցի վերանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մինչև 2010 թ.-ի վերջն ավարտել ողջ մասնաճյուղային ցանցի վերանորոգումը, ուրբաթ Մասիսում լրագրողներին ասաց «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրենի տեղեկալ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև 2010 թ.-ի վերջը բանկի բոլոր մասնաճյուղերը վերանորոգված կլինեն և ժամանակակից պահանջներին համապատասխան նորացված, այդ թվում՝ տեխնիկական սպառազինման տեսակետից»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ բանկը Հայաստանի ողջ տարածքում 74 մասնաճյուղ ունի, որից ավելի քան 30-ը ունիվերսալ են, մնացածը՝ մինիմասնաճյուղեր:

Նրա խոսքով՝ մինիմասնաճյուղերն առավելապես տրամադրում են ընթացիկ վճարահաշվարկային ծառայությունների սպասարկում, իսկ ունիվերսալները պատրաստ են ամեն տեսակի ծառայության տրամադրման, այդ թվում և վարկերի հատկացման:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

«ՎՏԲ-Հայաստան բանկն» ավանդաբար մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում՝ մի շարք ցուցանիշներով։ Ներկայումս բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը (74 մասնաճյուղ): --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև