Հայաստանը ճգնաժամից դուրս կգա 2010 թ.-ի երկրորդ կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կսկսի դուրս գալ ճգնաժամից 2010 թ.-ի երկրորդ կիսամյակում: «ԱՌԿԱ» գործակալությանը նման կարծիք է հայտնել NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Հայաստանի տնտեսությունը բավականին կախյալ վիճակում է, և եթե, ինչպես համարվում է, խոշոր զարգած երկրների տնտեսությունները հասել են ճգնաժամի հատակին, ապա այդ ամենը Հայաստանում ավելի ուշ տեղի կունենա՝ որոշակի ժամանակային տարբերությամբ», – ասաց նա:

Բորսայի գլխավոր տնօրենը ճշտեց, որ այդ հարցը կապում է երկրի ներդրումային մթնոլորտի և օտարերկրա ներդրողների կողմից հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրության հետ: Մելիքյանի խոսքերով՝ պոտենցիալ ներդրողների մեծ հոսքն ու Հայաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության աճը սկսվեց 2004 թ.-ից և տևեց մինչև 2008 թ.-ը:

Սակայն ծագած ճգնաժամը ստիպեց օտարերկրյա ներդրողներին զբաղվել սեփական ներքին խնդիրների լուծմամբ: «Այսօր հայտարարություններն այն մասին, թե, արդյո՞ք Հայաստանը ֆինանսական ճգնաժամի հատակին է, թե՞ ոչ, սերտորեն կապված է այն բանի հետ, թե արդյո՞ք օտարերկրյա ներդրողները լուծել են իրենց ներքին խնդիրները, թե՞ ոչ», – կարծում է բորսայի գլխավոր տնօրենը:

Մելիքյանը նշեց, որ իրապես խոսել այն մասին, թե ինչպես Հայաստանը հաղթահարեց ճգնաժամը, կարելի կլինի 2009 թ.-ի արդյունքների ամփոփումից հետո: «Այդ տնտեսական ցուցանիշները թույլ կտան հասկանալ, թե ինչպես ենք մենք ավարտել այս տարին, և ինչպես հետագայում օգտագործել այդ տվյալները՝ կրկին հունի մեջ մտնելու համար», – նշեց նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img