Հայաստանի բորսան աջակցում է բրոքերական ծառայությունների որակի աճին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիան աջակցում է տեղական բրոքերական ընկերություններին՝ նրանց կողմից տրամադրվող ծառայությունների բարձրացման ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ բորսան իրականացնում է ծրագիր («Study Tour»)՝ տեղական ներդրումային ընկերությունների, բանկերի և էմիտենտների համար, որը ենթադրում է ճանաչողական այցելություններ օտարերկրյա կապիտալի շուկայի տարբեր ինստիտուտներ (բորսաներ, դեպոզիտարիաներ, շուկայի կարգավորիչներ, ներդրումային բանկեր և բրոքերական ընկերություններ, լիստինգում գտնվող ընկերություններ), ինչպես նաև շուկայի հայ մասնակիցներին հնարավորություն է տալիս շփվել և գործնական կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

Այսպես, այս ծրագրի շրջանակներում 2008 թ.-ին հայկական ներդրումային ընկերությունների և բանկերի ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Վիլնյուսում, իսկ 2009 թ.-ին՝ Տալլինում:

Ինչպես կարծում է բորսայի գլխավոր տնօրենը, Հայաստանում ներդրողների համար գրավիչ բազմաթիվ ընկերություններ կան, սակայն ներդրողներին երկիր ներգրավելու և ֆինանսական շուկան զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրողներին ապահովել նրանց համար սովորական դարձած որակյալ սպասարկմամբ:

«Նույնիսկ Հայաստանում ունենալով NASDAQ OMX ապրանքանիշը՝ պատշաճ բրոքերական սպասարկման բացակայության դեպքում ներդրողը չի գա տվյալ շուկա», – հայտարարեց Մելիքյանը:

Այդ պատճառով, ինչպես կարծում է նա, ներդրումային ընկերությունները պետք է վերանայեն սպասարկման իրենց չափանիշները, քանի որ արժեթղթերի հայկական շուկայում սպասարկման մակարդակը դեռևս բարելավման կարիք ունի:

Մելիքյանի գնահատականներով՝ այս իրավիճակում միայն «Study Tour» ծրագիրը բավարար չէ:
«Սակայն ամենագլխավորն այն է, որ այդ ընկերություններն ազդակ ունենան ներդրումներ կատարել իրենք իրենց համար, և այդ ժամանակ երկարատև հեռանկարում այդ ամենը կհանգեցնի մեծ եկամուտների և բարձր շահույթի», – ասաց Մելիքյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img