ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 24–ին նվազել է 0,12%–ով

24.07.2015 21:12
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 24–ին նվազել է 0,12%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 24–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,12 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 477,67 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1.6 մլն դոլարի (մոտ 764,3 մլն դրամ) 15 գործարք։ Ֆոնդային բորսայում հուլիսի 24-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հուլիսիի 24–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 477,85 դրամ, 1 եվրոյինը` 522,58 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև