«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» մարել է իր թողարկած պարտատոմսերը

19.01.2010 16:33
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» մարել է իր թողարկած պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անվանական պարտատոմսերը մարվել են հունվարի 13-ին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ մարվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով, տարեկան 9% եկամտաբերությամբ, արժեկտրոնային, AMHSBCB11ER8 ծածկագրով և HSBCB1 բորսայական հապավումով 10,000 հատ անվանական պարտատոմսերը: Պարտատոմսերի ազդագրով նախատեսված կարգով պարտատոմսերի անվանական արժեքը և կուտակված տոկոսագումարը, 1,090,000,000 (մեկ միլիարդ իննսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, վճարվել են ներդրողների բանկային հաշիվներին 2010 թ.-ի հունվարի 14-ին:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրք ՝ ըստ պարտավորությունների ընդհանրապես և հաճախորդների նկատմամբ պարտավորությունների, իսկ ըստ ակտիվների և հաճախորդներին տրամադրած վարկերի զբաղեցնում է երկրորդ տեղը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև