ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

31.01.2017 19:28
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 30–ին 500 մլն դրամի ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT26317173 սերիայի պարտատոմսեր` 26 շաբաթ մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 650 դրամ, որից 1մլրդ 600ն դրամը` մրցակցային, 50 մլն դրամը` ոչ մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7,0000 տոկոս` - 7,0000տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 910 340 դրամ ($1 – 486,5 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև