Հայաստանում տոկոսադրույքները համապատասխանում են տնտեսական իրականությանը

22.02.2010 18:19
Հայաստանում տոկոսադրույքները համապատասխանում են տնտեսական իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձևավորված տոկոսադրույքներն համարժեք են և համապատասխանում են տնտեսական իրականությանը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

Միաժամանակ մի շարք քայլերի թվում, որոնք կարող են հանգեցնել տոկոսադրույքների նվազմանը, նա նշեց «ստվերի» կրճատման գծով կոշտ քաղաքականության անհրաժեշտությունը։ «Դա կհանգեցնի ֆինանսական միջնորդության ծավալների աճին և, համապատասխանաբար, տոկոսադրույքների նվազմանը»,- շաբաթ հայտարարեց Ղուկասյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ-2010» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։

Նրա խոսքերով, Հայաստանում անհրաժեշտ է բարելավել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծրագրման գործընթացը և բարձրացնել նրանց հաշվետվության թափանցիկությունը։

«Դա կթեթևացնի տնտեսվարող սուբյեկտների՝ բանկային համակարգից վարկերի ստացման գործընթացը»,- ասաց նա՝ավելացնելով, որ Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև