Հայաստանում բորսային առևտրի ակադեմիա է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում սկսվել է «Բորսային առևտրի ակադեմիա» ծրագրի իրականացումը:
Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՌՀՀ Բիզնես-դպրոցի տնօրեն

Արթուր Յավրույանը, գիտակրթական ծրագիրն իրականացվում է ՌՀՀ բիզնես-դպրոցի կողմից՝ «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի և «Արմենբրոկ» ՍՊԸ-ի հետ համատեղ:

«Բորսային առևտրի ակադեմիայի» ստեղծման նպատակը հայկական հասարակության տարբեր շերտերին բորսայի հիմնական սկզբունքներն ու բորսային առևտրի հիմունքները սովորեցնելն է»,- ասաց Յավրույանը:

Ըստ նրա՝ հիմնադիրները վստահ են, որ տվյալ գիտելիքներն անհրաժեշտ են ինչպես հասարակ քաղաքացիներին, այնպես էլ իրավաբանության, լրագրության կամ բանկային գործի ոլորտների մասնագետներին:

Ակադեմիայի դասընթացների ժամանակ կդասավանդվեն այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ներդրումների գնահատումը, բորսային առևտրի սկզբունքներն ու մեխանիզմները, ֆոնդային շուկաների համեմատական վերլուծությունը, թրեյդինգի հոգեբանությունը, որոնք կդասավանդեն Հայաստանի կապիտալի շուկայի լավագույն մասնագետները:

«Ունկնդիրներին առաջարկվում է դասընթացների երկու տեսակ. սկսնակների համար, որի ավարտից հետո դասընթացներն ունկնդրելու մասին համատեղ (եռակողմ) վկայական կտրվի, ինչպես նաև առաջադիմական դասընթացներ, որոնց ավարտից հետո ունկնդիրներին կտրվի համատեղ սերտիֆիկատ»,- պարզաբանեց Յավրույանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img