ԱԿԲԱ բանկը Հայաստանում սպասարկելու է American Express քարտերը

02.03.2010 16:07
ԱԿԲԱ բանկը Հայաստանում սպասարկելու է American Express քարտերը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում American Express պլաստիկ քարտերի սպասարկման բացառիկ իրավունք է ստացել:

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, American Express միջազգային վճարային համակարգի հետ այդ իրավունքը հաստատող պայմանգիրը կնքվել է 2010 թ.-ի փետրվարի 9-ին:

«Մենք Հայաստանում American Express համակարգի հիմնական գործընկերն են դարձել և Visa International ու MasterCard քարտերին զուգահեռ սպասարկելու ենք նաև American Express քարտերը»,- ասաց Գիշյանը:

Ըստ նրա՝ այս նորամուծության շնորհիվ բանկը կարող է լիովին ապահովել հաճախորդների քարտերի սպասարկումը, այդ թվում և American Express: «American Express քարտերի սպասարկումը արդեն կատարվում է փետրվար ամսից, իսկ քարտերի թողարկումը մենք կսկսենք ընթացիկ տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակից»,- հստակեցրեց բանկիրը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Այս առնչությամբ Գիշյանն ասաց նաև, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են ունեցել American Express-ի հետ, արդեն սկսել են սպասարկվել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի միջոցով՝ ներառյալ հայկական հյուրանոցները:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (նախկին Հայաստանի գյուղական փոխօգնության բանկ) հիմնադրվել է 1995 թ.-ին, գրանցվել՝ 1996 թ.-ի մարտի 26-ին:

Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ը՝ 15,56 տոկոս մասնաբաժնով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տասը մարզերի Գյուղական փոխօգնության միությունները, այդ թվում նաև Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոս և Արարատի մարզը՝ 12,28 տոկոս:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտվիները կազմել են ավելի քան 162 միլիարդ դրամ (2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 31,6 տոկոս), սեփական կապիտալն աճել է 34,8 տոկոսով՝ գերազանցելով 35 միլիարդ դրամը, շահույթը 2009 թ.-ին կազմել է 4,3 միլիարդ դրամ:

Այժմ երկրի տարածքում բանկն ունի 35 մասնաճյուղ (1 դոլարը 384,54 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև