ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում մեկնարկել է հիփոթեքային վարկերի տրամադրումը

04.07.2013 12:51
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում մեկնարկել է հիփոթեքային վարկերի  տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի  շրջանակներում մեկնարկել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի  տրամադրումը:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, վարկը նախատեսված է այն երիտասարդ ընտանիքների համար, ովքեր Երևան քաղաքում և ՀՀ մարզերում կցանկանան ձեռք բերել ոչ շատ թանկ բնակարան:

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 10 տարի ժամկետով և 10,5 % տարեկան անվանական տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է Երևանում` 2%, մարզերում` 4%:

«Ծրագիրն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն և առավելագույնս համահունչ է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ որդեգրած քաղաքականությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև