Երևանում կանցկացվի ֆինանսական օմբուդսմենների միջազգային կոնֆերանս

07.04.2010 11:24
Երևանում կանցկացվի ֆինանսական օմբուդսմենների միջազգային կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսը կանցկացվի Երևանում ապրիլի 8-9-ը, հաղորդում է ՀՀ ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Կոնֆերանսին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրական ծառայությունների օմբուդսմենները, ինչպես նաև վեճերի լուծման արտադատական կառույցների այլ մասնագետներ: Կոնֆերանսին մասնակցելու են նաև ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի, վերահսկող ծառայությունների ներկայացուցիչները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Կոնֆերանսին կմասնակցեն ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, մասնագետներ, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպություններ:
Կոնֆերանսի ընդհանուր թվով մոտ 90 մասնակիցների շարքում գերակշիռ մաս են կազմում ՀՀ ֆինանսական շուկայի, մասնավորապես, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009թ.-ի ընթացքում վերջինիս ամփոփած վիճակագրությունը, ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձը, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները:
Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև