ԱՄՀ-ն 2010 թ. Հայաստանում տնտեսության 1,8% աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ին տնտեսական աճը կկազմի 1,8 տոկոս, ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան (Guillermo Tolosa)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Սա ԱՄՀ վերջին կանխատեսումն է այս տարվա փետրվարի դրությամբ, նոր կանխատեսումը կհրապարակվի առաքելության կողմից մայիսին», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տոլոսան:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը (Mark Lewis), Հայաստանում 2010 թ.-ին տնտեսական աճը կկազմի շուրջ 2 տոկոս:

Հայաստանի հաստատված պետբյուջեի համաձայն՝ երկրում 2010 թ.-ին տնտեսական աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img