Խոշոր ընկերություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակեն մինչև հուլիսի 1-ը

14.04.2010 18:29
Խոշոր ընկերություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակեն մինչև հուլիսի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ խոշոր ընկերություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները՝ աուդիտորական եզրակացության հետ, պետք է հրապարակեն մինչև 2010 թվականի հուլիսի մեկը:

Ինչպես ասվում է Ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետ-կայքում, այն կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, համարվում են խոշոր կազմակերպություններ և պետք է աուդիտ անցնեն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Ինչպես ավելի վաղ կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունը կխստացնի վերահսկողությունը խոշոր բիզնեսի նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ արդեն հրապարակվել է ցուցակը 285 ընկերությունների, որոնք պարտավոր են ներկայացնել 2010 թվականի իրենց ֆինանսական հաշվետվությունները՝ արտաքին աուդիտորի եզրակացությունով, և այդ ցուցակը կհստակեցվի:

Ներկայում աշխատանքներ են տարվում ընկերությունների շրջանառության հաշվարկի և հստակեցման աշխատանքներ, որոնց արդյունքում դրանցից մի քանիսը կմնան վերջնական ցուցակում, իսկ մյուսները, 2009 թվականի արդյունքների ամփոփումից հետո, կբացառվեն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև