«Էջմիածին» մասնաճյուղի կառավարիչը ճանաչվել է 2009թ. ASHIB լավագույն մենեջեր

15.06.2010 14:46
 «Էջմիածին» մասնաճյուղի կառավարիչը ճանաչվել է 2009թ. ASHIB լավագույն մենեջեր

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի 2009 թվականի «լավագույն կառավարիչ» է ճանաչվել «Էջմիածին» մասնաճյուղի մենեջեր Սասուն Սեդրակյանը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկից, Սեդրակյանին հանձնվեց մրցանակային գավաթ, պատվոգիր և դրամական պարգև: Հատկանշական է, որ 2009թ. ճգնաժամային տարում «Էջմիածին» մասնաճյուղն ապահովել է ավելի քան 90 մլն ՀՀ դրամի շահույթ:

«Գավաթը լինելու է փոխանցիկ և յուրաքանչյու տարի այն տրվելու է լավագույն ցուցանիշներ ունեցող մասնաճյուղի կառավարչին»,- ասվում է հաղորդագրությունում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 118,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 90,8 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 27,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 48,04 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 72,7 մլրդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր շահույթը՝ 733,3 մլն դրամ։

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և վեցը՝ ԼՂՀ տարածքում։ Բանկի ներկայացուցչություն է գործում նաև Փարիզում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև