Արդշինինվեստբանկը մեկնարկում է պետական աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը վարկային առաջարկով

08.02.2013 13:18
Արդշինինվեստբանկը մեկնարկում է պետական աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը վարկային առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը փետրվարի 11-ից  մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, բանկը հանդես է գալիս որպես այս կարևոր նախաձեռնության մասնակից և ծրագրի ազդեցությունը մեծացնելու նպատակով մատչելի տոկոսադրույքով կտրամադրի սոցիալական փաթեթի գումարի մինչև հնգապատիկի չափով վարկեր` բացառապես այս փաթեթով նախատեսված ծառայությունների դիմաց վճարման համար:

Այդ հնարավորությունը շահառուներին թույլ կտա անկաշկանդ և իրենց համար հարմար պահին իրականացնել նպատակային վճարումներ` ուղղելով դրանք առողջության ապահովագրությանը, ուսմանը, հանգստին, կամ հիփոթեքային վարկի մարմանը:

Ծառայությունը հասանելի կլինի Արդշինինվեստբանկի ՀՀ տարծքում գործող բոլոր 49 մասնաճյուղերում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև