ՀՀ ֆինանսների նախարարությունը 700 միլիոն դրամ ծավալով պետական միջնաժամկետ պարտատոմսեր է հետգնել

15.09.2010 14:42
ՀՀ ֆինանսների նախարարությունը 700 միլիոն դրամ ծավալով պետական միջնաժամկետ պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի 700 միլիոն դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պետական միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսեր են հետգնվել:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Ներկայացված հայտերի ընդհանուր գումարը կազմել է 1 590 միլիոն դրամ, գնված պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 12,8700%: (1 դոլարը 362,74 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև